Երկու անգամ տեղահանված արցախցի ընտանիքի նոր կյանքը Բջնիում՝ նոր տան երազանքով | Region

Երկու անգամ տեղահանված արցախցի ընտանիքի նոր կյանքը Բջնիում՝ նոր տան երազանքով

Հունվար 17,2026 20:00

Արցախից բռնի տեղահանված Հայրապետյանների բազմանդամ ընտանիքը հաստատվել է Կոտայքի մարզի Բջնի գյուղում։ Տանտիկինը՝ Ռուզաննան, պատմում է՝ 2 անգամ են տեղահանվել, 2020թ․-ին՝ Հադրութի շրջանի Տող գյուղից, 2023թ․-ին՝ Ստեփանակերտից։

Երբ առաջին անգամ տեղահանվեցին, մոտ 3 ամիս Հայաստանում մնալուց հետո, կրկին Արցախ են վերադարձել, ապրել են Ստեփանակերտում՝ վարձակալած բնակարանում։ 5-րդ երեխան ծնվել է այնտեղ։

Հադրութի շրջանի Տող գյուղն ադրբեջանցիների վերահսկողության տակ անցավ 2020թ․-ի հոկտեմբերի 21-ին։ Մինչ այդ, գյուղի աշխարհազորայինները և բանակը թշնամու դեմ մարտեր են վարել գյուղի մատույցներում, այնուհետ գյուղի տարածքում։ Նրանց թվում էր նաև ընտանիքի հայրը՝ Ռուսլանը։

Արցախում մեծ տնտեսություն են ունեցել․ զբաղվել են մեղվաբուծությամբ, ընկույզի ընդարձակ այգիներ են ունեցել, անասուն պահել։ Բջնիում այդ հնարավորությունը չունեն, թեև ցանկությունը կա։ Ութ անձով սպրում են վարձակալած բնակարանում։

Մանրամասները՝ Regions TV-ի տեսանյութում։

 

Նորություններ