Դավիթ Կարապետյանը՝ ԱԺ պատգամավոր | Region

Դավիթ Կարապետյանը՝ ԱԺ պատգամավոր

Մարտ 19,2024 11:13

Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի մանդատը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հայտնեց՝ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 20 արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Կարապետյանին:

ԱԺ կազմը համալրած պատգամավորը, համաձայն ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, երդվեց:

«Պատիվ ունեմ այսօր այս ամբիոնից երդվելու: Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդիս առաջ ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ՝ քաղաքացիական համերաշխության, համազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»,- ասաց պատգամավորը:

Նորություններ