Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը
Մարտ 19,2024 12:36

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին:
Առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հետ կապված քննարկումների շուրջ:
Նիկոլ Փաշինյանի և Յենս Ստոլտենբերգի հանդիպումը շարունակվում է ընդլայնված կազմով: