Վայոց ձորի մարզում հսկայական ժայռաբեկորներն ու քարերը թափվել ու փակել են Ջերմուկ տանող գլխավոր ճանապարհը | Region

Վայոց ձորի մարզում հսկայական ժայռաբեկորներն ու քարերը թափվել ու փակել են Ջերմուկ տանող գլխավոր ճանապարհը

Մարտ 20,2024 14:45
Մարտի 20-ին՝ ժամը 11:56-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածին տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհը երկկողմանի փակվել է․ անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Փրկարարները «Վայքի ՃՇՇ» ընկերության աշխատակիցների հետ իրականացնում են քարերի հեռացման աշխատանքներ։

Նորություններ