Ահաբեկչության դեմ պայքարը պետք է համախմբի բոլոր երկրներին, որ պայքար են մղում ոճիրը արմատախիլ անելու | Region

Ահաբեկչության դեմ պայքարը պետք է համախմբի բոլոր երկրներին, որ պայքար են մղում ոճիրը արմատախիլ անելու

Մարտ 24,2024 15:43

«Պատիվ ունեմ» խմբակցության գործընկերներիս հետ այցելել ենք Հայաստանում ՌԴ դեսպանատուն` ցավակցություն հայտնելու, Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության և որպես հետևանք` 100-ից ավելի զոհերի առիթով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․

«Մեր ժողովուրդը ահաբեկչության ծանր հետևանքները տարբեր փուլերում իր մաշկի վրա զգացել է, որովհետև Ադրբեջանի ագրեսիան արտահայտվել է ահաբեկչությանը հատուկ ոճրագործություններով:

Ահաբեկչության դեմ պայքարը պետք է համախմբի բոլոր այն երկրներին, ովքեր իրական և անկեղծ պայքար են մղում այս ոճիրը արմատներից ոչնչացնելու և հետագա ողբերգությունները կանխելու համար:

Ցավակցություններս և սատարումս ռուս ժողովրդին` այս ցավալի և բարդ շրջանը հաղթահարելու ու երկրի ներսում այլևս նման ողբերգություններ չտեսնելու ակնկալիքով»,- գրել է պատգամավորը։

Նորություններ