Արցախցիները ստիպված են թակել տարբեր կառույցների դռներ, գնալ քաղաքից քաղաք. քաշքշուկը չի ավարտվում | Region

Արցախցիները ստիպված են թակել տարբեր կառույցների դռներ, գնալ քաղաքից քաղաք. քաշքշուկը չի ավարտվում

Հունվար 13,2024 15:07

Գորիսից Երեւան, Երեւանից Գորիս, մի կառույցից մյուսը եւ բազմաթիվ անպատասխան հարցեր… Արցախից բռնի տեղահանված անձանց փաստաթղթային քաշքշուկները չեն ավարտվում: Մարդիկ ստիպված են թակել պետական տարբեր կառույցների դռներ, քաղաքից քաղաք գնալ, բայց այդպես էլ չստանալ հստակ պատասխաններ:

Մարինե Շիրինյանի դեպքում երեխայի թղթերն է դժվարությամբ կարգի բերել: Մայրը՝ 63-ամյա Օլյա Օհանյանը եւս փաստաթղային խնդիրների է բախվել:

Տեղահանվել են Մարտակերտի Մաղավուզից: Մարինեն հիշում է՝ ինչ դժոխային ճանապարհ անցան՝ մինչեւ Հայաստան հասնելը: Նախ ադրբեջանական հրետակոծությունից պատսպարվեցին նկուղներում, ապա՝ Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում: Չափազանց ծանր էր նաեւ երկօրյա ճանապարհը դեպի Հայաստան: Մոր եւ տղայի հետ Հայաստան հասան բաց թափք ունեցող բեռնատարով: Հիմա ընտանիքն ապրում է Սյունիքի Վերիշենում՝ վարձով:

Նորություններ