Ուղեղի և սրտի պատերազմ էր, մենք ուզում էինք ապրել Արցախում. «Վավերագրողները՝ Արցախից»
Մարտ 26,2024 13:53
Regions TV-ի «Վավերագրողները՝ Արցախից» շարքի հերթական տեսանյութը պատմում է լրագրող Սրբուհի Վանյանի մասին: Նա 20 տարի աշխատել է «Ազատ Արցախ» թերթում, 44-օրյա պատերազմից հետո որոշել է թողնել լրագրությունն ու զբաղվել նկարչությամբ, կարճ ժամանակ անց վերադարձել է հարազատ մասնագիտությանը, մինչև բռնի տեղահանումը աշխատել է Արցախի հանրային ռադիոյում: Հիմա Հայաստանի հանրային ռադիոյում աշխատում է որպես խմբագիր, զուգահեռ զարգացնում դեռ Արցախում հիմնադրած իր փոքրիկ բիզնեսը:
Հիշում է Արցախում ապրած օրերը, կրած զրկանքները: «Ուղեղի և սրտի պատերազմ էր, չէինք ուզում հավատալ, չէինք ուզում ընկալել, մենք ուզում էինք ապրել Արցախում»,-ասում է Սրբուհին: