Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքն այսօր խախտվում է. Օլիվյե Դըկոտինյի
Մարտ 26,2024 20:57

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին արցախահայության իրավունքների ոտնահարման մասին գրառում է արել X -ի իր միկրոբլոգում։
«Ստեփանակերտ տանող ճանապարհին, որն այժմ փակ է: Լեռնային Ղարաբաղի 100 հազար հայեր այստեղով ստիպված են եղել լքել իրենց տներn Ադրբեջանի 9-ամսյա պաշարումից և դաժան հարձակումից հետո։ Արդարադատության միջազգային դատարանի ճանաչած՝ նրանց վերադարձի իրավունքն այսօր ոտնահարվում է»,- գրել է Ֆրանսիայի դեսպանը՝ հրապարակելով Մարտակերտի, Ստեփանակերտի, Դրմբոնի, Քարվաճառի և Սոթքի միջև ընկած հեռավորությունները ցույց տվող ճանապարհային նշանի լուսանկարը։
Նորություններ

Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են. Տեղի համայնքապետ
22:05 06-06-2025

Անչափահասների՝ ադրբեջանական կողմում հայտնվելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
20:27 06-06-2025

Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում
12:02 06-06-2025