Ռինդ․ խաղողի հայրենիքներից մեկի այցեքարտը, խնդիրներն ու զարգացման հեռանկարները | Region

Ռինդ․ խաղողի հայրենիքներից մեկի այցեքարտը, խնդիրներն ու զարգացման հեռանկարները

Մայիս 30,2026 18:00

Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղը Հայաստանի հնագույն բնակավայրերից է: Գյուղի շրջակայքում պաահպանվել են մի շարք հին բնակատեղիների ավերակներ:

Այսօր Ռինդում փաստացի գրանցված է 1530 մարդ, շուրջ 1300-ը մշտական բնակվում են գյուղում։ Բնակիչները զբաղվում են խաղողի և տարբեր մրգատեսակների այգիների մշակությամբ, մասամբ նաև անասնապահությամբ։

Մինչ օրս պահպանվել և աճեցվում են խաղողի տեղական էնդեմիկ տեսակները։ Վայոցձորյան ջերմ արևի և բերրի հողերի զորությամբ հասունացած խաղողը նաև համեմատաբար բարձր գին ունի։

Վերանորոգվում է Ռինդ գյուղի դպրոցը, շինաշխատանքները շուտով կավարտվեն։ Գյուղն ունի վերանորոգված մանկապարտեզ, կառուցվել է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին։

Ռինդում, ինչպես հանրապետության գրեթե բոլոր գյուղական բնակավայրերում, անասնապահությունը զգալի անկում է ապրել։

Մանրամասները՝ Regions TV-ի տեսանյութում։

Նորություններ