Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 30-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, հոկտեմբերի 1-4-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հոկտեմբերի 1-4-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-4-ը կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 1-4-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 30-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Երևան քաղաքի սեպտեմբերի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 31°C (2010թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 4.1°C (1992թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 18°C
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ
