ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահը Հայաստանում ծանոթացել է շախմատի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին | Region

ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահը Հայաստանում ծանոթացել է շախմատի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին

Սեպտեմբեր 29,2026 21:13

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նորընտիր նախագահ Տիմուր Տուրլովը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Այսօր նրան հյուրընկալել են Հայաստանի շախմատի ակադեմիայում։

Այցի ընթացքում Տիմուր Տուրլովը ծանոթացել է Ակադեմիայի գործունեությանը, կրթական ծրագրերին և շախմատի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Հանդիպման հիմնական թեման շախմատի դերն էր կրթության մեջ։

Խոսվել է Հայաստանում ձևավորված փորձի, դպրոցական կրթության մեջ շախմատի դերի, ուսուցիչների և մարզիչների վերապատրաստման մասին։

Նորություններ