Ալիկ Ալեքսանյանը երկու ամսով կալանավորվեց | Region

Ալիկ Ալեքսանյանը երկու ամսով կալանավորվեց

Հունիս 03,2026 10:37

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը երկու ամսով կալանավորվեց։

Հիշեցնենք՝ Ալեքսանյանը երեկ էր ձերբակալվել։

Ըստ Քննչական կոմիտեի՝ Ալեքսանյանը հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերված՝ հասարակական կազմակերպության հաշիվներին փոխանցված գումարներից որպես աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ հատկացրել է 703 մլն 835 հզր 953 ՀՀ դրամ, իսկ որպես քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի վարձատրություն՝ 59 մլն 428 հզր 521 ՀՀ դրամ՝ ընդհանուր՝ 763 մլն 264 հզր 474 ՀՀ դրամ։

Նորություններ