Պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանումը եղել է Ռուբեն Վարդանյանի գործունեության կարևոր ուղղություններից մեկը | Region

Պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանումը եղել է Ռուբեն Վարդանյանի գործունեության կարևոր ուղղություններից մեկը

Մարտ 30,2024 12:05

Ռուբեն Վարդանյանի գործունեության  կարևոր ուղղություններից մեկը միշտ եղել է պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանումը: Ընդ որում՝  նա ոչ միայն Հայաստանում ու Արցախում է վերականգնել ու վերակառուցել պատմամշակութային հուշարձանները, այլև մեր հայրենիքի սահմաններից դուրս: Քչերը գիտեն, որ նրա նախաձեռնությամբ ու աջակցությամբ են վերականգնվել Թբիլիսիի Սուրբ Գեւորգ տաճարը (13-րդ դար), Սինգապուրի  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (19-րդ դար), Իրանում գտնվող հայտնի Թադեի վանքը (6֊9 դարեր):

Նա մեծ հարգանք ուներ ոչ միայն մեր ազգային, այլև այլոց  ժառանգության նկատմամբ: 2019 թվականին Ռուբեն Վարդանյանի ջանքերով  է վերանորոգվել Շուշիում գտնվող և իրանական մշակութային ժառանգության հուշարձան հանդիսացող  Գոհար տիկնոջ վերին մզկիթը: «Մենք մշակութային արժեքներ ունենք Երուսաղեմում, Սինգապուրում, Վրաստանում, Իրանում և այլ վայրերում: Մեզ համար կարևոր է, որ դրանք պահպանվեն: Եթե մենք ուզում ենք, որ մյուս երկրներում  հարգեն ու պահպանեն մեր մշակույթը, մենք էլ պիտի հարգենք ուրիշներինը այստեղ»,-մզկիթի վերաբացմանն ասել էր Ռուբեն Վարդանյանը:

Նրան հաջողվում էր այդ գաղափարների շուրջ համախմբել իր համախոհներին  ու ընկերներին, ու այդ հավաքական ներուժն ուղղել համազգային նշանակության ծրագրերի իրագործմանը:

Կից տեսահոլովակը Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ իրականացված  պատմամշակութային և հոգևոր  ժառանգության պահպանման ծրագրերի մասին է:

Նորություններ