Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով | Region

Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով

Հուլիս 17,2026 16:10

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով։ Դատարանը կիրառեց գրավ 15 միլիոն դրամի չափով։

Դատական նիստն այսօր՝ հուլիսի 17–ին ավարտվեց։

Հիշեցնենք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին առաջադրվել են մի քանի քրեական մեղադրանքներ, այդ թվում՝ կաշառք պահանջելու, դատարանում արված հայտարարությունների հիման վրա՝ խուլիգանության ու սահմանադրական կարգը փոխելու կոչերի համար։ Ղուկասյանը իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում և դրանք որակում է որպես քաղաքական հետապնդում։

Նորություններ