Պայմանագրային զինծառայողի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում. ՊՆ | Region

Պայմանագրային զինծառայողի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում. ՊՆ

Ապրիլ 05,2024 14:12

Նախօրեին վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ՊՆ-ից:

«Պայմանագրային զինծառայողը վնասվածք է ստացել ոչ մարտական, նախնական տվյալներով ծառայողական պարտականությունների կատարման հետ առնչություն չունեցող պայմաններում: Նրա կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- հայտնեցին ՊՆ-ից:

Հիշեցնենք՝ ավելի վաղ լրագրող Ոսկան Սարգսյանը հայտնել էր, որ ապրիլի 4-ին Իջեւանի տարածաշրջանի մարտական դիրքից Իջեւանի ԲԿ է տեղափոխվել 1996թ ծնված զինծառայող, որի երկու ոտքերը խիստ վնասված են ականի պայթյունից։

Արդեն այսօր Իջեւանի ԲԿ-ից լրատվամիջոցներին հայտնել են, որ Իջևանի տարածաշրջանի մարտական դիրքից Իջևանի ԲԿ տեղափոխված զինծառայողը վիրահատվել է, որից հետո տեղափոխվել է «Մուրացանի» հոսպիտալ։

«Զինծառայողի ստորին վերջույթներն են վնասվել։ Երկու ոտքերն ամպուտացվել են», – մանրամասնել են ԲԿ-ից։

Նորություններ