Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Պապիկյանը տպավորիչ հաղթանակ տարավ | Region

Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Պապիկյանը տպավորիչ հաղթանակ տարավ

Հուլիս 31,2026 13:58

Այսօր՝ հուլիսի 31-ին, մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի ներկայացուցիչները հաղթական մեկնարկ են գրանցել։

65 կգ քաշային կարգում հանդես եկող Էրիկ Պապիկյանը մրցաշարը սկսել է գեղեցիկ և կարևոր հաղթանակով։ Մեկնարկային գոտեմարտում հայ ըմբիշը 9-1 հաշվով վստահ առավելության է հասել ադրբեջանցի Ռաշիդ Նազարովի նկատմամբ և հաջողությամբ շարունակում է պայքարը առաջնությունում։

Возможно, это изображение текст "myGROUP my MyGROUP M myGROUP my AI V17 SS 504 Qua11 oual POL POLARM POL ARM NROZEK P. BALEYAN YAN D. 6 6 0:00 8 kh"

Մրցագորգում իր ելույթները հաղթանակով է մեկնարկել նաև 55 կգ քաշային Դավիթ Բալեյանը։ Որակավորման փուլի լարված գոտեմարտում Բալեյանը 8-6 հաշվով պարտության է մատնել Լեհաստանը ներկայացնող Պրշեմիսլավ Մռոժեկին և նվաճել 1/8 եզրափակչի ուղեգիր։

armsport.am

Նորություններ