«Դպրոցի ճամփան դժվար է, երկար»․ ինչպե՞ս են ապրում Հայաստանի հյուսիսային սահմանամերձ համայնքում | Region

«Դպրոցի ճամփան դժվար է, երկար»․ ինչպե՞ս են ապրում Հայաստանի հյուսիսային սահմանամերձ համայնքում

Օգոստոս 19,2026 15:00

Շիրակի մարզի Ամասիա համայնքը շարունակում է բախվել մի շարք խնդիրների, որոնք անմիջականորեն ազդում են բնակիչների առօրյայի և համայնքի զարգացման վրա։ Գյուղատնտեսությունը շարունակում է մնալ զբաղվածության հիմնական ոլորտներից մեկը, սակայն դրա միջոցով ընտանիքների համար կայուն եկամուտ ապահովելը միշտ չէ, որ հնարավոր է։

Կրթության, աշխատանքի և ավելի լավ պայմանների որոնման ճանապարհին շատ երիտասարդներ նախընտրում են տեղափոխվել այլ քաղաքներ կամ երկրներ։ Արդյունքում, համայնքը կանգնած է բնակչության նվազման և ժողովրդագրական խնդիրների առաջ։

Ըստ համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի՝ ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ, հնարավորության սահմաններում, աշխատանքներ տարվում են։ Փորձում են ծրագրերում ընդգրկել Ամասիա համայնքի բոլոր բնակավայրերը։

Բնակիչները ևս մեկ մտահոգություն ունեն․ Regions TV-ի հետ զրույցում պնդում են, որ դպրոցների միավորումը կարող է երեխաների տեղափոխության, ճանապարհի և անվտանգության հետ կապված  խնդիրներ առաջացնել։ Գյուղացիները չեն ուզում, որ իրենց բնակավայրերը պարզապես պահպանվեն քարտեզի վրա․ նրանց ցանկությունն է, որ այնտեղ ապրելու, աշխատելու և ընտանիք կազմելու հնարավորություն լինի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նորություններ