Ինչպե՞ս հողերի աղակալման դեմն առնել․ անարդյունավետ ծրագրերն ու գյուղացու միայնակ պայքարը
ՀՀ-ում աղակալած հողերը հիմնականում Արարատի և Արմավիրի մարզերում են: Արարատյան դաշտավայրում խնդիրն առավել մտահոգող է դարձել վերջին 2 տասնամյակում։ Ստորգետնյա աղբյուրներից ձկնաբուծական տնտեսությունները մեծ քանակությամբ ջուր են վերցնում, ինչը հանգեցնում է աղակալման պրոցեսի արագացման։
Հողերի աղակալումը լուրջ բնապահպանական և տնտեսական խնդիր է. դրա հետևանքով բերրի հողատարածքներն աստիճանաբար կորցնում են իրենց արտադրողականությունը, իսկ որոշ տարածքներ դառնում են գյուղատնտեսական օգտագործման համար անպիտան։
Արարատի մարզի Սիփանիկ և Հայանիստ բնակավայրերի բնակիչները նշում են, որ նույնիսկ տնամերձ հողերն են աղակալած, և որպեսզի դրանք բերրի դարձնեն, մաքրման, մշակման տևական աշխատանքներ են կատարել։ Հայանիստի վարչական ղեկավար Արթուր Բաբաջանյանը Regions TV-ի հետ զրույցում նշեց, որ քննարկումներ բազմիցս են եղել, սակայն խնդիրը մնում է չկարգավորված։
Մանրամասները՝ տեսանյութում։
