Մարտուն Գրիգորյանի կալանքը երեք ամսով երկարաձգվեց
Սեպտեմբեր 17,2026 18:07
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանի որոշմամբ ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի կալանքը երեք ամսով երկարաձգվեց։
Նշենք, որ հանրային մեղադրողը պահանջել էր, որպեսզի Գրիգորյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը երկարաձգվի երեք ամսով:
Գրիգորյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը դատարանին առաջարկել էր կիրառել ավելի մեղմ խափանման միջոցներ՝ նշելով, որ Գրիգորյանը կկարողանա վճարել մինչև հինգ միլիոն դրամ գրավ:
Հիշեցնենք, որ Գրիգորյանը ձերբակալվել է օգոստոսի 13-ի վաղ առավոտյան։
