Արսեն Հարությունյանը դարձել է RAF լիգայի նոր չեմպիոնը թեթևագույն քաշային կարգում
Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը նվաճել է Real American Freestyle լիգայի թեթևագույն քաշային կարգի չեմպիոնական գոտին։
Սեպտեմբերի 19-ին Մայամիում կայացած RAF 13 մրցաշարի գլխավոր տիտղոսային մենամարտում 26-ամյա հայ ըմբիշը պարտության մատնեց ամերիկացի Օստին Դեսանտոյին։
Գոտեմարտը տևեց նախատեսված երեք մրցափուլերն ու անցավ չափազանց դիտարժան ու լարված պայքարում։ Հարությունյանը սկզբում առաջ անցավ 2:0 հաշվով, սակայն 27-ամյա Դեսանտոն երկրորդ մրցափուլում կարողացավ նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել ու հավասարեցնել հաշիվը։ Ամեն ինչ վճռվեց վերջնամասում. մեր մարզիկը կտրուկ բարձրացրեց տեմպը, կատարեց մի քանի արդյունավետ հնարքներ՝ վերահսկելով իրավիճակն ու հանդիպումն ավարտելով 6:3 հաշվով իր օգտին։
Այսպիսով, Հարությունյանը խլեց չեմպիոնական գոտին Դեսանտոյից, որի համար սա առաջին պարտությունն էր պրոմոուշենում: Մինչ այս գոտեմարտը՝ 2026թ. Պանամերիկյան խաղերի չեմպիոն ամերիկացին RAF-ում տարել էր 3 հաղթանակ և հասցրել էր դառնալ լիգայի չեմպիոն։
