Անկախությունն աստվածատուր պարգև է, այն պետք է պահել հավատարմությամբ. Արամ Առաջին | Region

Անկախությունն աստվածատուր պարգև է, այն պետք է պահել հավատարմությամբ. Արամ Առաջին

Սեպտեմբեր 21,2026 11:45

«Անկախությունն աստվածատուր պարգև է. այն պետք է պահել հավատարմությամբ։ Անկախությունը նաև մարդկային իրավանց հիմնական սկզբունքներից մեկն է. այն հարկավոր է հարգել»,- նշված է Անկախության տոնի առիթով Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հղած շնորհավորական ուղեձում։

«Անկախության ամուր պահպանումը և դրա սկզբունքների, արժեքների ու հրամայականների նկատմամբ հավատարմությունը ենթադրում է հավատք, կամք ու պայքար։

Այս գիտակցությամբ հայ ժողովուրդը կերտեց ու պահպանեց իր անկախությունը, և երբ պատմության պայմաններում պարտադրանքով կորցրեց՝ այն վերահաստատելու տեսլականը վերածվեց ամենօրյա պայքարի։

Արդարև, հայրենիքի հզորացման ու զարգացման, մեր ժողովրդի անսասանության և հավերժության աղբյուրն անկախությունն է։

Հայաստանի անկախության նշումը պատգամ է ուղղված յուրաքաչյուր հայի՝ հավատարիմ լինել անկախությանը որպես սրբազան արժեք»,- նշված է Արամ Առաջինի ուղերձում։

Նորություններ