Կոշը փոխվում է, բնակիչների հոգսերը՝ մնում․ ի՞նչն է ստվերում գյուղի զարգացումը
Արագածոտնի մարզի Կոշ բնակավայրը, ի տարբերություն Հայաստանի բազմաթիվ գյուղերի, ապահովված է մի շարք անհրաժեշտ ենթակառուցվածքներով։ Այնուամենայնիվ, կան խնդիրներ, որոնք գյուղացիների համար մնում են արդիական։
Կոշի բնակիչ Նոնա Մարտիրոսյանը նշում է՝ գյուղացու համար առաջնային է բերքի իրացումը՝ սեփական աշխատանքի արդյունքը տեսնելը։
Բնակիչները ընդգծում են, որ ժամանակին հողագործությամբ զբաղվողները շատ են եղել, իսկ հիմա քիչ են զբաղվում․ պատճառն այն է, որ շատ երիտասարդներ նախընտրում են աշխատել Երևանում՝ հիմնականում շինարարության և սպասարկման ոլորտներում։
Կոշի վարչական ղեկավար Աշոտ Ենգիբարյանը Regions TV-ի հետ զրույցում նշեց՝ խնդիրներից ամբողջությամբ խուսափել հնարավոր չէ, սակայն դրանց լուծման ուղղությամբ մշտապես աշխատանքներ տարվում են։
Մանրամասները՝ տեսանյութում։
