Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» գազատարով
Սեպտեմբեր 25,2026 13:40
Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս -Անդրկովկաս» մայրուղային գազատարով, հայտնում են «Գազպրոմ Արմենիայից»։
Բնական գազի փոխադրումը ժամանակավորապես դադարեցվել էր՝ ՌԴ տարածքում նշված գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման համալիր աշխատանքներով պայմանավորված։
