Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրում. «Համերգը սխալ էր» | Region

Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրում. «Համերգը սխալ էր»

Սեպտեմբեր 28,2026 12:02

Սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր, և մենք ամբողջությամբ ընդունում ենք դրա պատասխանատվությունը, այս մասին հաղորդագրություն է տարածել հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջը։

«Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով։

Ներողություն ենք խնդրում կատարվածի համար։

Վերանայվում են համապատասխան աշխատանքային ընթացակարգերը՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ։

Նորություններ