Կենցաղը՝ ըստ ժամանակացույցի․ Նոր Եդեսիայի ամենօրյա սպասումը
Կեսդարյա պատմություն ունեցող Նոր Եդեսիա գյուղում տարիների ընթացքում ձևավորվել են որոշ անհրաժեշտ ենթակառուցվածքներ։ Սակայն, ինչպես բազմաթիվ գյուղական բնակավայրերում, այստեղ ևս կան կենսական նշանակություն ունեցող խնդիրներ, որոնք մտահոգում են բնակիչներին։
Դրանցից մեկը խմելու ջրի խնդիրն է։ Մայր աղբյուրից հեռու գտնվելու պատճառով Նոր Եդեսիայում խմելու ջուրը բնակիչներին հասանելի է օրընդմեջ։
Բնակիչներն ասում են՝ տարիների ընթացքում ստիպված են եղել հարմարվել ջրամատակարարման ժամանակացույցին, սակայն այն լուրջ անհարմարություններ է ստեղծում առօրյա կենցաղում։
Regions TV-ին Արագածոտնի մարզպետի աշխատակազմից հայտնել են, որ ջրային ռեսուրսների առավել արդյունավետ և ճիշտ բաշխման նպատակով 2027 թվականին նախատեսվում են համապատասխան ծրագրեր։
Մինչ այդ Նոր Եդեսիայի բնակիչները շարունակում են սպասել շուրջօրյա ջրամատակարարման՝ խնդրի լուծումը կապելով ոչ միայն հարմարավետության, այլև առօրյա բնականոն կյանքի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։
