Նվազագույն կենսաթոշակը հունվարի 1-ից կբարձրանա
«Սոցիալական փաթեթը գործում էր 2012 թվականից, այն իր գործառույթն արել է, ծրագիրը մյուս տարվանից կավարտվի»։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ սոցփաթեթի ծրագիրը 2027թ. հունվարից ավարտվելու է։
Թորոսյանի խոսքով՝ սոցփաթեթի փոխարեն պետությունը աշխատող քաղաքացիներին տրամադրում է որակապես ավելի բարձր բժշկական ապահովագրություն, որը 2027թ. հունավրից գործելու է նաև 200 հազար դրամից քիչ աշխատավարձ ստացողների համար:
«Սոցփաթեթի ծրագիրը եղել է հատվածական լուծում որոշակի խումբ պետական աշխատողների համար, այն դիտարկվել է աշխատավարձի բարձրացմանը փոխարինող միջոց, որը կորցրել է իր արդիականությունը։ Սոցփաթեթի տարբեր շահառուներ օգտվում են պետության՝ վերջին տարիներին կատարած տարբեր բարեփոխումներից, և օգտվելու են նաև 2027 թվականի հունվարի 1-ից ներդրվող նոր համակարգերից»,- ասել է Թորոսյանը:
