Syunik News-ը հարցազրույց է անցկացրել Շաքիում ադրբեջանական կրակոցից վիրավորված կնոջ եղբոր հետ
Syunik News-ը բացառիկ հարցազրույց է անցկացրել Շաքիում ադրբեջանական կրակոցից վիրավորված կնոջ եղբոր հետ։
Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ քաղաքացու ոտքին կրակելու դեպքից հետո Syunik News-ը զրուցել է տուժած կնոջ՝ Անի Ավետիսյանի եղբոր՝ Սարիբեկ Ավետիսյանի հետ։
Սարիբեկ Ավետիսյանի փոխանցմամբ՝ ադրբեջանցի զինծառայողը հայտնվել է բնակելի տան տարածքում և թաքնվել այնտեղ։ Տանտիրուհին նկատել է նրան, ինչից հետո, ըստ եղբոր փոխանցած տեղեկության, զինծառայողը կրակել է կնոջ ուղղությամբ։
Կրակոցի հետևանքով Անի Ավետիսյանը վնասվածք է ստացել ոտքի հատվածում։
«Այժմ Անին թույլ չեն տալիս տեսնել։ Շատ արյուն էր կորցրել, ստիպված եղանք արյան պաշար հասցնել Գորիսի Յոլյանի արյունաբանական կենտրոնից։ Հիմա վիրահատում են։ Ասացին՝ վիրահատությունից հետո նրան կտեղափոխեն Երևան»,- Syunik News-ին փոխանցել է Սարիբեկ Ավետիսյանը։
Նրա փոխանցմամբ՝ ադրբեջանցի զինծառայողի կողմից վնասվածք է ստացել նաև իրենց մյուս եղբայրը՝ ձեռքի հատվածում։
