Մենք հարգանքի տուրք ենք մատուցում Մարաղայի անմեղ զոհերի հիշատակին և շեշտում ենք նման քաղաքականությունը կանխելու հրամայականը. ՀՀ ԱԳՆ
Ապրիլ 10,2024 21:13
Հայաստանի ԱԳՆ-ն X-ի իր էջում հիշատակել է Մարաղայի ջարդերի զոհերին:
«32 տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Մարաղա քաղաքում հայերի դեմ իրականացված ջարդերը դարձան Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության ևս մեկ մասը։ Ավելի քան 50 խաղաղ բնակիչ դաժանաբար սպանվեց, շատերը գերի ընկան, մնացած շուրջ 5000 հայ բնակչություն բռնի տեղահանվեց։
Այն փաստագրված է իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում, ինչպիսիք են Amnesty International-ը և Human Rights Watch-ը:
Մենք հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին և շեշտում ենք նման քաղաքականությունը կանխելու հրամայականը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նորություններ
Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
15:05 24-11-2024
15-ամյա աղջնակն էներգետիկ ըմպելիք խմելուց հետո տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն
18:02 20-11-2024