Հող են նախապատրաստում լայնամասշտաբ գործողությունների համար. փորձագետը՝ Բաքվի սադրանքների մասին | Region

Հող են նախապատրաստում լայնամասշտաբ գործողությունների համար. փորձագետը՝ Բաքվի սադրանքների մասին

Ապրիլ 10,2024 22:10

Նոր ռազմական էսկալացիայի վտանգը մոտավորապես մինչև մայիսի վերջ կհասնի գագաթնակետին, այս կարծիքին է ռազմական վերլուծաբան Հրաչյա Պետրոսյանցը:

«Մեր տարածաշրջաում գարնանը և աշնանն է ստեղծվում առավել «բարենպաստ» պայմաններ ռազմական գործողությունների համար, հիմա մենք մոտենում ենք այդ փուլերից մեկին և 10 բալանոց սանդղակով 10+10 է դառնում պատերազմի վտանգը:

Բաքուն նախ տեղեկատվական պատերազմ է սկսում, հետո անցնում կրակոցների, սա այդ երկրի հայտնի ձեռագիրն է: Իրենք հող են նախապատրաստում լայնամասշտաբ գործողությունների համար»,- նշեց Պետրոսյանցը:

Նորություններ