Ինչո՞ւ է գյուղերում կրճատվում անասնագլխաքանակը․ ի՞նչ է առաջարկում կառավարությունը գյուղացուն | Region

Ինչո՞ւ է գյուղերում կրճատվում անասնագլխաքանակը․ ի՞նչ է առաջարկում կառավարությունը գյուղացուն

Հոկտեմբեր 03,2026 18:00

Այգեհատը սակավաթիվ բնակչություն ունեցող գյուղ է, որտեղ ապրուստի հիմնական աղբյուրները տարիներ շարունակ եղել են հողագործությունն ու անասնապահությունը։ Սակայն Լոռու մարզի այդ գյուղում, ինչպես հանրապետության բազմաթիվ այլ բնակավայրերում, անասնապահության ոլորտն աստիճանաբար անկում է ապրում։

Եթե նախկինում Այգեհատի բնակիչները շուրջ 300 գլուխ խոշոր եղջերավոր անասուն էին պահում, ապա այսօր դրանց թիվը հազիվ 50-ի է հասնում։ Թվերի այս կտրուկ նվազումը միայն գյուղատնտեսական զբաղվածության փոփոխություն չէ․ այն նաև գյուղացու եկամտի կորստի մասին է խոսում։

Բնակավայրի վարչական ղեկավար Սուսաննա Շահվերդյանը Regions TV-ի հետ զրույցում նշեց, որ խնդիրը կապված է արոտավայրերի հասանելիության հետ։ Անասուններին դաշտեր հասցնելու համար ստիպված են մի քանի կիլոմետր ճանապարհ անցնել, ինչը լրացուցիչ ժամանակ ու ծախս է պահանջում։

Բնակիչ Միշա Շահվերդյանն էլ ընդգծում է՝ խնդիրը միայն արոտավայրերը չեն, անասնապահության համար անհրաժեշտ գրեթե ամեն ինչ թանկացել է՝ կերից ու վառելանյութից մինչև թունաքիմիկատներ։ Արդյունքում գյուղացու ծախսերն աճում են, իսկ անասնապահությունից ստացվող եկամուտը՝ նվազում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նորություններ