«Ճանապարհներից դժգոհողները մի օր թող գան այս գյուղեր»․ ինչպե՞ս են ապրում Տաշիրի հեռավոր բնակավայրերում
Տաշիր համայնքի Ձյունաշող, Դաշտադեմ, Նորամուտ գյուղերի բնակիչները նույն խնդիրների առաջ են կանգնած։ Համայնքային կենտրոնից գյուղեր տանող ճանապարհներն անբարեկարգ են, իսկ բնակավայրերն իրար կապող և գյուղամիջյան ճանապարհներն ավելի վատթար, անմխիթար վիճակում են։ Ձմռան ամիսներին և անձրևային եղանակների ժամանակ որոշ ճանապարհահատվածներ անանցանելի են դառնում։
Այս տարածաշրջանի շատ տեղանուններ զուգորդվում են ձյան, սառնության ու լեռների հետ։ Մարդկանց ապրուստի միակ միջոցը անասնապահությունն է, քանի որ եղանակային պայմանները նպաստավոր չեն հողագործության համար։
Ճանապարհը, դպրոցը, գազն ու աշխատանքի հնարավորությունները Ձյունաշողի, Դաշտադեմի, Նորամուտի սակավաթիվ բնակիչների համար պարզապես հարմարավետության հարց չեն․ դրանք բնակավայրի գոյության պայմաններն են, և այդ խնդիրներն անհրաժեշտ է կարգավորել, քանի դեռ հեռավոր գյուղերում կան ապրող, աշխատող ու մնալ ցանկացող մարդիկ։
Մանրամասները՝ տեսանյութում։
