Հրաձգության աշխարհի գավաթ. Էլմիրա Կարապետյանը զբաղեցրեց առաջին հորիզոնականը | Region

Հրաձգության աշխարհի գավաթ. Էլմիրա Կարապետյանը զբաղեցրեց առաջին հորիզոնականը

Հոկտեմբեր 14,2026 19:22
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում՝ հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում փայլուն արդյունք գրանցեց Հայաստանի ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը։
Տեղեկությունը հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
Կանանց 10 մ օդամղիչ ատրճանակ մրցաձևի անհատական պայքարում Կարապետյանը 582 միավորով զբաղեցրեց առաջին հորիզոնականը և դուրս եկավ եզրափակիչ։ Եզրափակիչ փուլում համառ պայքարում հայ մարզուհին վաստակեց 242,4 միավոր և նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը։

Նորություններ