ՍԴ-ին չհաջողվեց նոր նախագահ ընտրել | Region

ՍԴ-ին չհաջողվեց նոր նախագահ ընտրել

Հոկտեմբեր 14,2026 21:33

Սահմանադրական դատարանի նոր նախագահ չի ընտրվել։ Նախագահի թեկնածուներն էին ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանը և Վլադիմիր Վարդանյանը, ով ՔՊ խմբակցության պատգամավոր էր։

Այսօրվա աշխատակարգային նիստում  բարձր դատարանը պետք է ընտրեր ՍԴ նոր նախագահ, քանի որ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է հոկտեմբերի 12-ին։ Սակայն նիստի ո՛չ առաջին, ոչ՛ էլ երկրորդ փուլում թեկնածուներից որևէ մեկը բավարար ձայն չի հավաքել, ուստի ընտրությունները համարվում են չկայացած։

Նշենք, որ Սահմանադրական դատարանի նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որն ստացել է դատավորների 6 ձայնը: Մեկ թեկնածուի առաջադրման դեպքում ընտրության համար անհրաժեշտ է 5 ձայն։

Հայտնի չէ, թե այս երկու թեկնածուներից ով քանի ձայն է ստացել։ Ընտրությունը տեղի է ունեցել փակ գաղտնի քվեարկությամբ։

Նորություններ