1 տարում ոչ մի ամուսնություն չի գրանցվել․ երիտասարդներն ինչո՞ւ իրենց ապագան չեն կապում Քարինջի հետ
Լոռու մարզի Թումանյան համայնքի Քարինջ բնակավայրում փաստացի ապրում է շուրջ 500 մարդ։ Բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ։ Գյուղում արտադրական ձեռնարկություններ չկան․ նախկինում քարի արտադրամասեր են եղել, սակայն հիմա չեն գործում։
Քարինջ գյուղի բնակիչ Սարգիս Հարությունյանը ևս զբաղվում է անասնապահությամբ։ 68-ամյա քարինջցին Regions TV-ի հետ զրույցում նշեց՝ այդ գործով հիմնականում զբաղվում են տարեցները, երիտասարդները նախընտրում են քաղաքներում աշխատել՝ սպասարկման և շինարարության ոլորտներում։
Նրա մտահոգություններից մեկն այն է, որ երիտասարդ ընտանիքները գյուղում չեն մնում, հեռանում են Հայաստանի տարբեր քաղաքներ և արտերկիր։ Սարգիսը 3 երեխա ունի, որոնք ևս այլ վայրերում են բնակվում։
Նշում է՝ գյուղում մոտ 60 երիտասարդ տղամարդ կա, որոնք չեն շտապում ամուսնանալ։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 2025թ․-ին Քարինջում 6 երեխա է ծնվել, սակայն ոչ մի ամուսնություն չի գրանցվել։
Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։
