Արցախից բռնի տեղահանված Առաքելյանների ընտանիքը տնակում է բնակվում
Հունվար 17,2024 17:16
Արցախից բռնի տեղահանված ու Գյումրի տեղափոխված Առաքելյանների ընտանիքն անելանելի վիճակում է: Պետական աջակցություններից ընտանիքին զրկել են այն պատճառաբանությամբ, որ ընտանիքի հայրը՝ Լյուդվիգ Առաքելյանը, Գյումրիի վթարային շենքում բնակարանի համասեփականատեր է: Առաքելյանները հիմա վարձով տնակում են ապրում 6 անձով, որից 4-ը՝ երեխաներ: Առանց պետական աջակցության չեն կարող քարաշեն բնակարան վարձակալել, թանկ է: Տանտիկինը՝ Խանդութ Գրիգորյանը, Գյումրիում ժենգյալով հաց է թխում, վաճառում, որ կարողանան գոնե տնակի վարձը մուծել:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
