Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերջնական կարգավորման պատրաստակամությունը շատ բարձր մակարդակի վրա է․Միրզոյան
«Երբ Թրամփի վարչակազմը իշխանության էր գալիս Միացյալ Նահանգներում, լուրջ քննադատություններ կային հատկապես ընդդիմության կողմից, թե ինչպե՞ս են մեր իշխանությունները ռազմավարական համագործակցություն կազմում հեռացող վարչակազմի հետ «ո՞նց է լինելու մեր հալը, եթե Թրամփը գա սաղ ընկնելու է ջուրը։ Ինչպես տեսանք, նոր վարչակազմը վերցրեց այդ օրակարգը ռազմավարական գործունեության և ավելի խորացվեց»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությանը, որի արդյունքներով ԱՄՆ նախագահ Թրամփի ուժը պարտվել է Դեմոկրատներին։
Նախարարը չի կարծում, որ դեմոկրատները վերջնական ընտրությունների արդյունքում եթե գան իշխանության դեմ կլինեն TRIPP-ի գործարկմանը, նշելով, որ այդ նախագիծը շահավետ է ինչպես Հայաստանի այդպես էլ Միացյալ Նահանգների համար․«Ես չեմ կարծում, որ դեմոկրատները չուզենան, որ TRIPP-ը կառուցվի կամ չլինի»։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական շփումներին՝ նախարարն ասաց, որ առարկայական պայմանավորվածություններ չեն եղել․«Բայց, եթե կհիշեք, ես ասել եմ, որ լինում են նմանատիպ հանիպումներ, շփումներ իրենց մասնագետների, մեր մասնագետների միջև բարձրաստիճան պաշտոնայների մակարդակով և հույս հայտնեցի, որ դա մի օր էլ կլինի արտգործնախարարների մակարդակով։ Իսկապես, երբ հասկանում ես, որ ավելի բնականանոն հարաբերությունների փուլ կլինի և կարգավորման նոր էտապների հաստատ հասած կլինենք, խաղաղությունը ավելի ամրապնդված կլինի։ Բնականաբար այդ օրն էլ կգա, որ արտգորրծնախարարների ներկայացուցիչները կայցելեն իրար և կմասնկցեն տարբեր միջոցառումների»։
Վերջերս տեսանյութ էր տարծվել Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայի զինծառայողի մասնակցությամբ, որտեղ դիմակավորված զինծառայողները մեկ այլ քաղաքացու ֆիզիկական և հոգեբանական բռնության ենթարկում, բռնությունը գործադրողն ասում էր․«Гюмри наш»:
Լրագրողներից մեկը նախարարին հարցրեց՝ Գյումրի քաղաքում ռազմաբազայի զինծառայողների մասնսկցությամբ մի քանի ահասարսուռ դեպքեր են արձանագրվել, արդարացվա՞ծ են արդյոք այն ֆինանսական ծախսերը, որոնք վճարում է պետությունը 102-րդ ռազմաբազան պահելու համար և ինչքանո՞վ է նպատակահարմար ռազմաբազայի գործունեությունը, կա՞ արդյոք որևէ օրակարագ կամ քննարկում, քանի որ դժգոհություններ բազմիցս են հնչել։
Ի պատասխան նախարարն ասաց․ «Այո, լսել եմ այդ դժգոհությունների մասին և քաղաքական դաշտում քննարկվում է ռազմաբազայի նպատակահարմարությունը, այդ թվում՝ ֆինանսական առումներով, նման քննարկումներն ու խոսակցությունները նախկինում էլ են եղել։ Ես հիշում եմ, որ այս խոսակցությունը առաջին անգամ Ռուսաստանի Դաշնության նախագահն է սկսել մամուլի ներկայացուցիչների հետ զրույցում և առաջարկել է՝ ասելով, որ «դե եկեք ռազմաբազայի հարցն էլ քննարկենք, մնալու-չմնալու հարցը քննարկենք»։ Քնարկումներ չեն եղել այս թեմայի շուրջ և հանդիպում էլ չի եղել բայց, եթե քննարկելու լինենք բնականաբար կքննարկենք»։
Անդրադառնալով ԵՄ-ին ՀՀ անդամակցությանը, նախարարը կրկնեց Փաշինյանի հայտարարությունը՝ միանգամայն իրատեսական է, որ 2027-2028 թվականներին ստեղծվի այնպիսի իրավիճակ, որպեսզի ՀՀ-ն անդամակցության հայտ ներկայացնի․«Ընդհանրապես, Եվրոպական միության հետ փորձում ենք շատ սինխրոն գնալ մեր հավակնությունների և իրենց հնարավորությունների մասով։ Մինչ այս պահը դա հիանալի հաջողվել է և հետագա քայլերում ևս մենք կառաջնորդվենք դրանով ՝ ի՞նչ ենք ուզում մենք և այնտեղից ի՞նչ են ուզում մեզանից։ Եթե մենք անդամակցել ենք ուզում, ապա պետք է հասկանանք, թե 27 երկրները ինչքանով են պատրաստ դրական արձագանքելու»։
Արարատ Միրզոյանն անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն, ասաց, որ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, իսկ տարակարծություններ եղել են ինչպես հայկական կողմում այնպես էլ թուրքական կողմում․«Իսկապես Հայաստան-Թուրքիա երկխոսությունը և հարաբերությունների վերջնական կարգավորման պատրաստակամությունը շատ բարձր մակարդակի վրա է։ Սա այն է, ինչ գիտենք Հայաստանի կողմից, սա այն է, ինչ մենք տեսնում ու լսում ենք թուրքական կողմից։ Մենք 5 տարի առաջ այս հարցին շատ զգուշությամբ էին վերաբերվում, առհասրակ հանրությունը, Թուրքիայի հանրութունը՝ ևս։ Եթե նայենք իրավիճակները՝ երկուստեք շատ-շատ է փոխվել և ես իսկապես տեսնում եմ այդ հավանականութունը հասարակության կողմից էլ, իշխանությունների կողմից էլ։ Կան գործոններ, որոնք պայմանավորված են այլ երկրներով, այդ թվում ՝ նաև Ադրբեջանով։ Օրինակ՝ նույն Թուրքիայի իշխանությունները հրապաակայնորեն ասել են, որ իրենք կարգավորումները տեսնում են սինխրոն։ Հիմա մենք Ադրբեջանի հետ ունենք նախաստորագրված և գործող խաղաղություն, իրենց հետ ունենք երկկողմ առևտուր։ Այս գործընթացները շատ դինամիկ և արագ զարգանում են և տրամաբանական է, որ ինչ-որ մի փուլում այն հանգուցալուծում ստանա»։
Անդրադառնակով ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցության սառեցմանը և արդյոք ՀԱՊԿ անդամությունն առկախված է հարցին, Միրզոյանն ասաց․«Բա այսպես ո՞նց կլինի։ Ի՞նչ է փոխվում ձեր կյանքում դրանից՝ առկախված են, թե փակված են, կասեցված են, թե ապակասեցված են ՀԱՊԿ-ում մեր աշխատանքները։ Ինչո՞ւ եք հարցնում։ Պարզ է, իրավունք ունեք, հարցնում եք կամ հարցը գրել, տվել են, հարցնում եք, բայց ուզում եմ հասկանալ՝ հիմա այսքան տարի մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է, ի՞նչ է փոխվել դրանից ձեր կյանքում»։
Տիրուն Մարգարյան
