Տավուշի 14 բնակավայր գտնվում է սողանքավտանգ գոտում․ ո՞րն է լուծումը և ի՞նչ է փոխվել Գետահովիտում
Տավուշի մարզի Գետահովիտ գյուղը, որն ունի շուրջ 2700 բնակիչ, 1990-ական թվականներին բախվել էր լուրջ խնդրի, որը միայն մասամբ է մեղմվել 2014 թ․-ին․ գյուղը սողանքավտանգ գոտում է։
Տավուշի մարզում նման խնդիր ունեցող 14 բնակավայր կա։ Սողանքի հետևանքով Գետահովիտում վնասվել է 90 տուն, որոնցից 8-ը փլուզվել է հիմնահատակ, իսկ մյուս 82-ը ստացել է վթարայնության տարբեր աստիճաններ։
Ըստ բնակավայրի վարչական ղեկավար Արթուր Ղազարյանի՝ փլուզված 8 տների սեփականատերերը ստացել են լիարժեք փոխհատուցում, իսկ մյուսները՝ ըստ կրած վնասի չափի։ Սակայն բնակիչներից շատերը պնդում են, որ կամ ընդհանրապես փոխհատուցում չեն ստացել, կամ տրամադրված գումարը համարժեք չի եղել հասցված վնասին։
Խնդիրն այսքանով չի սահմանափակվում․ սողանքավտանգ թաղամասից ներքև հոսող անձրևաջրերը վնասում են ոչ միայն բնակիչների տներն ու տնամերձ հողամասերը, այլև գյուղի գերեզմանոցը։
Մանրամասները՝ տեսանյութում։
