Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 7-8-ը, 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում, 9-ի ցերեկը միայն Սյունիքում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 6-ի ցերեկը, 7-9-ը լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 7-9-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, 8-10-ի գիշերը՝ 9-11 աստիճանով։
