Ազգային ժողովում ծեծկռտուքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նոյեմբեր 09,2026 12:23
Հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից։ 452-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով նրա կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելը»,- այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք՝ ՔՊ-ական Տարոն Չախոյանն Ազգային ժողովում լարել էր իրավիճակը, պատգամավորները ծեծել էին իրար, անգամ աթոռներ շպրտել միմյանց վրա։
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը երկար ծեծից հետո էր միայն ընդմիջում հայտարարել, սակայն ծեծկռտուքը նիստերի դահլիճից տեղափոխվել էր միջանցք։
