ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. Ճանապարհային դեպարտամենտ
Նոյեմբեր 07,2026 17:20
ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Սպասարկող կազմակերպությունները ճանապարհներին կատարում են անհրաժեշտ բոլոր աշխատանքները։
Այս մասին տեղեկանում ենք Ճանապարհային դեպարտամենտից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանը հայտնել էր, որ Հայաստանը գտնվում է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի հետևանքով հանրապետության ողջ տարածքում տեղումներ են դիտվում։
