Բժշկական միլիարդները. որքա՞ն հարկ են վճարել Հայաստանի հիվանդանոցները պարտադիր ապահովագրության ներդրումից հետո
Առողջապահության պարտադիր ապահովագրության ներդրումից հետո Հայաստանի բժշկական ոլորտի ֆինանսական քարտեզը պահպանում է իր հիմնական կառուցվածքը. նույն խոշոր հիվանդանոցները, որոնք 2025 թվականին ապահովում էին ոլորտի հարկային մուտքերի հիմնական մասը, 2026 թվականին ևս զբաղեցնում են առաջատար դիրքեր։ Հենց այս հաստատություններին է բաժին ընկնում ապահովագրական հիմնադրամից ու պետբյուջեից ուղղվող միլիարդավոր դրամների ֆինանսավորման հիմնական մասը:
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հրապարակած 2026 թվականի 9 ամիսների (հունվար-սեպտեմբեր) տվյալներով՝ Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված է առողջապահության ոլորտի 22 խոշոր բժշկական կենտրոն և հիվանդանոց։
Խոշոր հարկատու 22 բժշկական կենտրոնների վճարած հարկերը
Նշենք, որ 2025 թվականի տվյալները ներկայացնում են ամբողջ 12 ամիսների արդյունքները, իսկ 2026 թվականի տվյալները ներառում են միայն 9 ամիսները (հունվար-սեպտեմբեր)։ Սա նշանակում է, որ 2026 թվականի 9 ամսվա ցուցանիշները տարեվերջին դեռ ավելանալու են 4-րդ եռամսյակի մուտքերով):
Ինչպես են փոխվել ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված հիվանդանոցների հարկային մուտքերը՝
- «Էրեբունի բժշկական կենտրոն»
2026թ. (9 ամիս)․ 1000 խոշոր հարկատուների ցանկում 95-րդ տեղում է, վճարել է 3 միլիարդ դրամ հարկ
2025 թվականին 109-րդ տեղում էր, վճարել է 3.20 միլիարդ դրամ
- Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ հիվանդանոցներ)
2026թ. (9 ամիս)․ ՊԵԿ ցանկում110-րդ տեղում է, վճարել է 2.67 միլիարդ դրամ հարկ
2025-ին խոշոր հարկատուների ցանկում 111-րդ տեղում էր, վճարել է 3.14 միլիարդ դրամ
- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն
2026թ. (9 ամիս)․ ցանկում 173-րդ տեղում է, վճարել է 1.64 միլիարդ դրամ
2025-ին՝ 184-րդ տեղ, վճարել է 1.87 միլիարդ դրամ
- «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»
2026թ. (9 ամիս)․ ցանկում 243-րդ տեղն է, վճարել է 1.22 միլիարդ դրամ հարկ
2025թ. 283-րդ տեղ, վճարել է 1.26 միլիարդ դրամ
- « Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն»
2026թ. (9 ամիս)․ 263-րդ տեղ, վճարել է 1.11 միլիարդ դրամ
2025թ. 256-րդ տեղ — 1.41 միլիարդ դրամ
- «Նաիրի» բժշկական կենտրոն
2026թ. (9 ամիս)․ ցանկում 301-րդն է, վճարել է 988.0 միլիոն դրամ
2025թ․ ցանկում 278-րդն է, վճարել է 1.29 միլիարդ դրամ
- «Արաբկիր» բժշկական համալիր
2026թ. (9 ամիս)․ 328-րդ տեղում է, վճարել է 911.7 միլիոն դրամ
2025թ. 341-րդ տեղում է,վճարել է 1.04 միլիարդ դրամ
- «ՈՒիգմոր գրուպ»
2026թ. (9 ամիս)․ 337-րդ տեղ, վճարել է 885.1 միլիոն դրամ
2025թ. 422-րդ տեղ, վճարել է 829.6 միլիոն դրամ
- «Շենգավիթ» բժշկական կենտրոն
2026թ. (9 ամիս)․ 344-րդ տեղ, վճարել է 860.2 միլիոն դրամ
2025թ. 323-րդ տեղ, վճարել է 1.11 միլիարդ դրամ
- «Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»
2026թ. (9 ամիս)․ 387-րդ տեղ, վճարել է 749.2 միլիոն դրամ
2025թ. 545-րդ տեղ, վճարել է 667.9 միլիոն դրամ
- «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն
2026թ. (9 ամիս)․ 403-րդ տեղ, վճարել է 725.3 միլիոն դրամ
2025թ. 373-րդ տեղ, վճարել է 933.8 միլիոն դրամ
- «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն
2026թ. (9 ամիս)․ 429-րդ տեղ, վճաել է 692.5 միլիոն դրամ
2025թ. 455-րդ տեղ, վճարել է 774.2 միլիոն դրամ
- «Գյումրու բժշկական կենտրոն»
2026թ. (9 ամիս)․ 489-րդ տեղ, վճարել է 608.9 միլիոն դրամ
2025թ. 501-րդ տեղ , վճարել է 723.0 միլիոն դրամ
- «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոն
2026թ. (9 ամիս)․ 547-րդ տեղ, վճարել է 555.3 միլիոն դրամ
2025թ. 771-րդ տեղ, վճարել է 488.1 միլիոն դրամ
- «Վանաձորի բժշկական կենտրոն»
2026թ. (9 ամիս)․ 575-րդ տեղ, վճարել է 536.0 միլիոն դրամ
2025թ. 613-րդ տեղ, վճարել է 597.2 միլիոն դրամ
- «Յոլյանի անվան արյունաբանության եվ ուռուցքաբանության կենտրոն
2026թ. (9 ամիս)․ 576-րդ տեղ, վճարել է 534.7 միլիոն դրամ
2025թ. 459-րդ տեղ, վճարել է 768.4 միլիոն դրամ
- «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
2026թ. (9 ամիս)․ 578-րդ տեղ, վճարել է 533.7 միլիոն դրամ
2025թ. 607-րդ տեղ, վճարել է 600.9 միլիոն դրամ
- «Սլավմեդ բժշկական կենտրոն»
2026թ. (9 ամիս)․ 619-րդ տեղ, վճարել է 507.6 միլիոն դրամ
2025թ. 583-րդ տեղ, վճարել է 625.8 միլիոն դրամ
- «Իզմիրլյան» բժշկական կենտրոն
2026թ. (9 ամիս)․ 788-րդ տեղ, վճարել է 399.9 միլիոն դրամ
2025թ. 768-րդ տեղ, վճարել է 489.2 միլիոն դրամ
- «Էջմիածնի բժշկական կենտրոն»
2026թ. (9 ամիս)․ 889-րդ տեղ, վճարել է 352.6 միլիոն դրամ
2025թ. 895-րդ տեղ, վճարել է 415.4 միլիոն դրամ
- «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոն
2026թ. (9 ամիս)․ 907-րդ տեղ, վճարել է 343.8 միլիոն դրամ
2025 թվականին չի ներառվել 1000 խոշոր հարկատուների ցանկում
- «Մաստեր մեդ» բժշկական կենտրոն
2026թ. (9 ամիս)․ 943-րդ տեղ, վճարել է 329.6 միլիոն դրամ
2025 թականին չի ներառվել 1000 խոշոր հարկատուների ցանկում
ՊԵԿ 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված խոշոր ԲԿ-ների վճարած հարկերն իսկապես ցույց են տալիս աճ, սակայն պետք է նկատել, որ քանի որ բժշկական ծառայություններն ազատված են ԱԱՀ-ից, ԲԿ-ների վճարած հարկերի 70-80%-ը կազմում է ոչ թե շրջանառության հարկը կամ շահութահարկը, այլ բուժանձնակազմի եկամտային հարկը։ Այս աճը կարող է նշանակել աշխատավարձերի մասով ստվերի կրճատում, ինչպես նաև առողջության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրմամբ պայմանավորված աշխատավարձային ֆոնդի ընդլայնում։
