ՀԱՊԿ-ից Հայաստանի հեռացման հարցը Մոսկվայի գագաթնաժողովում չի բարձրացվել, սակայն Երևանը զրկվել է ձայնի իրավունքից
Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ Այդ մասին ռուսական լրատվամիջոցներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հաշվի առնելով, որ ՀՀ-ն մի քանի տարի չի կատարել ՀԱՊԿ-ի առաջ պարտավորությունները՝ որոշվել է զրկել քվեարկության իրավունքից, ինչպես նաև ՀԱՊԿ-ում իր ներկայացուցիչներին բարձր պաշտոններում նշանակելու հնարավորությունից»,-հայտարարել է Պեսկովը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այսօր հայտարարել է, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի հեռացման հարցը Մոսկվայի գագաթնաժողովում չի բարձրացվել։
Մոսկվայում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի այսօրվա նիստին մասնակցում էին անդամ բոլոր երկրների ղեկավարները, բացի Հայաստանից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին պաշտոնական այցով Փարիզում էր, որտեղից մեկնել էր Անթալիա ՝ մասնակցելու COP31-ի շրջանակներում առաջնորդների գագաթնաժողովին։
