Իզմիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի | Region

Իզմիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի

Նոյեմբեր 09,2026 20:22

Թուրքիայի Իզմիր նահանգի մետաղագործական գործարանում տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, վիրավորբել է 15 մարդ։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ այսօր կեսօրին տեղի ունեցած ուժգին պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախնական վարկածի համաձայն՝ հեղուկ պողպատի ձուլման ժամանակ կամրջային կռունկը պոկվել և ընկել է վառարանի մեջ՝ առաջացնելով պայթյուն։

Ականատեսների պատմելով՝ պայթյունն այնքան ուժգին է եղել, որ սկզբում կարծել են, թե երկրաշարժ է տեղի ունեցել, իսկ գործարանի աշխատակիցներից մեկն էլ այն համեմատել է ռումբի պայթյունի հետ։

 

Նորություններ