Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 8-ին, 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում, 9-ի ցերեկը միայն Սյունիքում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 8-9-ը
լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 7-9-ը առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-9-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի՝ 3-5, 8-10-ի գիշերը՝ 9-11 աստիճանով։
