Պեսկովը հաստատել է. սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը ԼՂ-ից | Region

Պեսկովը հաստատել է. սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը ԼՂ-ից

Ապրիլ 17,2024 15:54

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ սկսվել է ՌԴ խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից:

«Այո՛, դա իսկապես այդպես է», – ասել է Պեսկովը։

Նշենք, որ նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ներում հայտնվել էր տեսանյութ, թե ինչպես է տեղաշարժվում ՌԴ ԶՈւ տեխնիկայի շարասյունը:

Նորություններ