Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց | Region

Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց

Ապրիլ 19,2024 20:50

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը հաղթող ճանաչվեց Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի օղակների վարժությունում: Այս հաղթանակի շնորհիվ Դավթյանը նաև Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց:

Օղակների վարժության եզրափակչում Դավթյանը հավաքեց 14,833 միավոր և գրավեց առաջին տեղը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հարություն Մերդինյանն էլ նժույգ-թափեր վարժության եզրափակչում հավաքելով 14,733 միավոր՝ գրավեց 6-րդ տեղը:

Նորություններ