Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի հաղթող
Ապրիլ 20,2024 21:15
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտին մոտեցող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում նվաճեց ոսկե մեդալ:
Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոնը հենացատկի եզրափակիչում վաստակեց 15,166 միավոր:
Դավթյանը հաղթել էր նաև աշխարհի գավաթի խաղարկության առաջին և երկրորդ փուլերում: Հայ մարմնամարզիկը նախորդ տարի էր նվաճել Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Հիշեցնենք, որ նախօրեին Վահագն Դավթյանը ոսկե մեդալակիր էր դարձել օղակների վարժությունում և նվաճել Օլիմպիական խաղերի ուղեգիր: Փարիզ-2024-ը կանցկացվի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:
Նորություններ
Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
15:05 24-11-2024
15-ամյա աղջնակն էներգետիկ ըմպելիք խմելուց հետո տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն
18:02 20-11-2024