Պուտինն ու Փաշինյանը շուտով կկարողանան անձամբ քննարկել բոլոր հարցերը․ Դմիտրի Պեսկով
Ապրիլ 22,2024 16:22

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճաժամկետ հեռանկարում կկարողանան անձամբ քննարկել տարբեր հարցեր, այդ թվում՝ Տավուշի մարզից ՌԴ սահմանապահ կետերի դուրսբերման հարցը։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով Պեսկովի խոսքերը։
Անդրադառնալով Տավուշի մարզից ՌԴ սահմանապահ անցակետերը դուրս բերելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Պեսկովն ասել է, որ այդ առումով ազդանշաններ չեն եղել հայկական կողմից։
«Ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում նախագահ Պուտինն ու վարչապետ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել այս և, անհրաժեշտության դեպքում, այլ արդիական հարցեր»,- նշել է նա։
Նորություններ

Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են. Տեղի համայնքապետ
22:05 06-06-2025

Անչափահասների՝ ադրբեջանական կողմում հայտնվելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
20:27 06-06-2025

Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում
12:02 06-06-2025