Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. ՆԳՆ | Region

Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. ՆԳՆ

Ապրիլ 23,2024 11:27

Ի պատասխան սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունների՝ հայտնում ենք, որ Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներն ապահովելու և քաղաքացիների մուտքը մոտակա ականապատ տարածքներ թույլ չտալու համար, վերջիններիս անվտանգությունն ապահովելու նկատառումով: Այդ մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից:

Ըստ հաղորդագրության՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում է սահմանազատման հետ կապված աշխատանքների իրականացում:

«Տեղեկացնում ենք նաև, որ լուրերը, թե Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ հատված հանձնվելու է Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը:

Ընդգծում ենք, որ Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում: Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նորություններ