ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ապրիլ 25,2024 16:57
Հայաստանի Հանրապետությունում գործող Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Հարավային Կովկասում Ֆինլանդիայի դեսպան Քիրստի Նարինենին և պատվավոր հյուպատոս Թիմոթի Ստրեյթին։
Այս մասին նշվում է ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում տարածած գրառման մեջ։
«Պատիվ է հյուրընկալել Հարավային Կովկասում Ֆինլանդիայի դեսպան Քիրստի Նարինենին և պատվավոր հյուպատոս Թիմոթի Ստրեյթին։ Հյուրերն ավելին իմացան ՀՀ-ում ԵՄ առաքելության աշխատանքի և տեղում անվտանգության իրավիճակի մասին»,- նշվում է գրառման մեջ:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
